Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եպիսկոպոս Պագանոն ամաչում է թուրքերի փոխարեն

Եպիսկոպոս Պագանոն ամաչում է թուրքերի փոխարեն
01.04.2014 | 23:30

Վատիկանը նախաձեռնել է արխիվում պահվող գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որոնք վերաբերում են վերջին 400 տարիներին` սկսած 1621 թվականից: Փաստաթղթերի մեջ կան 1915թ. հայերի ցեղասպանության մասին տեղեկություններ: Այս նյութերը ցուցադրվելու են Կապիտոլիումի թանգարանում` մինչև այս տարվա սեպտեմբերը: Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատու եպիսկոպոս Սերժիո Պագանոն ասել է, որ փաստաթղթերում հսկայական տեղեկություններ կան հայերի մասին: Նա հայտնել է, որ 1896 թ. Հռոմի Պապ Լևոն 13-րդը Աբդուլ Համիդին խնդրել է գթասրտորեն մոտենալ հայերին և դադարեցնել նրանց հանդեպ բնաջնջման քաղաքականությունը: Թուրքերի կատարած ցեղասպանության մասին հաստատող շուրջ 100 փաստաթղթերը, այդ թվում՝ թուրք զինվորների վկայություններ, հրատարակվելու են հատուկ գրքով: Դրանց մեջ է նաև թուրք զինվոր Մուսթաֆա Սուլեյմանի վկայությունը. «Մենք մտնում էինք հայկական գյուղերը և սպանում բոլորին` առանց սեռի և տարիքային խտրականության: Մեզ հետ եկած քրդերը կողոպտում էին հայերի տները: Մեծ թվով հաշմանդամներ թաքնվում էին դպրոցներում, բայց մենք սպանում էինք նրանց ևս: Հանել ենք հայր Հովհաննեսի աչքերը, կտրել ենք մորուքը, քիթն ու ականջները: Ես ոչ մի երեխայի չեմ սպանել, նույնիսկ երկուսին փրկել եմ: Երեք օր նրանց պահել եմ իմ վրանում, բայց մի օր մտա ներս և նրանց անդամահատված տեսա»: Եպիսկոպոս Պագանոն խոսել է նաև երիտթուրքերի մասին՝ ասելով, որ նրանց դաժանությունները տեսնելով՝ ամաչում է իր մարդ լինելու համար…

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ